Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին
02.07.2023 | 20:19

Մինչև նամակիս բուն իմաստին անցնելը, խորհելու միտք եմ հուշում բոլորիս:

ՆԱՏՕ-ի միջոցառմանը մասնակցած ՀԱՅ սպային ( ամոթ ՆԱՏՕ-ին, որ իր միջոցառումը հարամ անողին խստորեն չպատժեց՝ հատկապես հունգարիայի իշխանությանը, որ թանկ գնով ծախեց մարդասպան Սաֆարովին) քնած տեղը կացնահարած Սաֆարովին, իրենց երկրում չթողեցին դատվի, տարան հերոսացրին և հազար ու մի բարիքի տեր դարձրին։

Բա ՞ մեր Հայ ազգին վիրավորած ազերուն սատկացրած Արման Առաքելյանին, վերը շարադրածս եղելությունից հետո, ճիշտ չէ՞ արդյոք ազատելը,գոնե ազատելը:

Հերոսի կոչում, տուն, տեղ, ավտոն պետք չի, գոնե չազատե՞նք, որ մենք մեր աչքին անպատիվ, անինքնասեր չերևանք։

Արմեն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4451

Մեկնաբանություններ